Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին |armenpress.am|
11:34 - 19 օգոստոսի, 2020

Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել Է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:

Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել Է նիգերիական Vanguard թերթը:

«Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն որոշել Է ստանձնել պատասխանատվությունն ազգի եւ պատմության հանդեպ»,- մեջբերում Է անում հրատարակությունը Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Իսյմայել Վագեի խոսքից, որը ելույթ Է ունեցել ազգային հեռուստատեսությամբ:

Նա հայտարարել Է, որ «ողջամիտ ժամկետներում» երկրում կանցկացվեն ընտրություններ: Խռովարարարների առաջնորդները նաեւ հայտարարել են, որ պարտավորվում են հետեւել բոլոր միջազգային համաձայնություններին: Օգոստոսի 18-ի առավոտյան Քաթիի բանակային ռազմակայանում տեղի Է ունեցել զինվորական խռովություն: Քեյթան պետական հեռուստաալիքի եթերում հայտնել Է իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել