ԵՄ-ում դատապարկել են Մյանմայում պետական հեղաշրջումը եւ կոչ արել ազատ արձակելու ձերբակալվածներին |armenpress.am|
13:20 - 01 փետրվարի, 2021

ԵՄ-ում դատապարկել են Մյանմայում պետական հեղաշրջումը եւ կոչ արել ազատ արձակելու ձերբակալվածներին |armenpress.am|

armenpress.am։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։

«Ես վճռականորեն դատապարտում եմ հեղաշրջումը Մյանմայում եւ զինվորականներին կոչ եմ անում ազատ արձակելու բոլորին, ովքեր անօրինականորեն ձերբակալվել են (…): Անհրաժեշտ է հարգել ընտրությունների արդյունքները եւ վերականգնել ժողովրդավարական գործընթացը»,- փետրվարի 1-ին գրել է նա Twitter-ում: Իր հերթին Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլյամսը հայտնել է, որ թագավորությունը «Եվրամիության գծով գործընկերների հետ» կքննարկի «հետագա գործողություններն այդ իրադարձությունների առանչությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել