Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին |ermenihaber.am|
05:44 - 21 հունիսի, 2019

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին |ermenihaber.am|

Թուրքիայում շարունակվում է 2016թ.-ի հուլիս 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի և դրա կազմակեպման մեջ մեղադրվողների դատավարությունները։

Գլխավոր շտաբի նախկին ղեկավար կազմի գործով դատավարության շրջանակներում վճիռ է կայացվել գործով անցնող 224 զինվորականի նկատմամբ։ Անկարայի ծանր հանցագործությունների դատարանի հրապարակված վճռի համաձայն՝ 17 բարձրաստիճան զինվորականներից յուրաքանչյուրի վերաբերյալ 141-ական ցմահ ազատազրկման որոշում է կայացվել: Պատիժն անցկացվելու է խիստ ռեժիմի պայմաններում:

Ցմահ դատապարտվածների թվում էր նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը, որը ըստ թուրքական դատարանի՝ ղեկավարել է ռազմական հեղաշրջման փորձը։

Ցմահ ազատազրկվածներից մեկը մեղադրվել է «Սահամանադրությունը խախտելու», մյուսը՝ «Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ կատարելու» մեջ։ 139 հոգի դատապարտվել է կանխամտածված սպանության մեղադրանքով 33 հոգուն էլ թուրքական դատարանը արդարացրել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել