29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել խորհրդային կայսրությունը․ Լատվիայի նախագահ |tert.am|
14:40 - 22 օգոստոսի, 2020

29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել խորհրդային կայսրությունը․ Լատվիայի նախագահ |tert.am|

tert.am: Լատվիայի նախագահ Էգիլ Լևիտսը հանրության 67 ներկայացուցչի երկրի բարձրագույն պետական պարգևներ շնորհելու արարողության ժամանակ հայտարարել է, որ 29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել «խորհրդային կայսրությունը», գրում է eadaily.com կայքը՝ Press.lv-ին հղումով։ 

Նախագահն ընդգծել է, որ «29 տարի առաջ լատվիական պետությունն ամբողջական ծավալով վերականգնել է իր անկախությունը, վերադարձել է միջազգային հանրություն և կարողացել է պետականության վերականգնման ուղղությամբ աշխատանքներ սկսել»։ 

«Գրեթե երեք տասնամյակ առաջ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Մերձբալթյան երկրների վրա․ որևէ մեկը դեռևս սցենար չի գրել, թե ինչպես դուրս պրծնել խեղդող կայսրության ճանկերից։ Մենք ինքներս պետք է այդ ճանապարհը գտնեինք։ «Բալթյան ուղի» ակցիան կայացավ մինչ Բեռլինյան պատի անկումը։ Մերձբալթյան երկրների անկախությունը դարձավ զգալի պատճառներից մեկը, թե ինչու փլուզվեց խորհրդային կայսրությունը։ Մեզ հաջողվեց ազատություն ձեռք բերել, և դա ստիպեց Եվրոպայի և աշխարհի նոր քարտեզը գծել»,-նշել է պետության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Լատվիայի անկախության վերականգնմանը նպաստած բոլոր անձանց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել