Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ
14:23 - 19 հուլիսի, 2019

Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության, դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի(ապօրինի ծառահատումների), ինչպես նաև դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործեր, որից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում:

Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ 17 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է /հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով/, 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:

Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների ( պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի /«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի, անտառապահներ/ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութության), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում (Հայանտառ ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում):

Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.643.850 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.202.860 ՀՀ դրամը:
6.250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ և կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել