Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|
11:39 - 24 օգոստոսի, 2020

Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան։ 

Նրա խոսքով՝ «նախկին նախագահի ձեռքում իշխանության պահպանումը ձեռնարկությունների հսկայական վնասների կհանգեցնի և կազդի ազգի բարօրության վրա»։ 

«Ասում է մեզ, որ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից աշխատավորներ կբերի, բայց սա մե՛ր երկիրն է։ Մենք Բելառուսի ժողովուրդն ենք, և մեզ միայն պետք է, որ նա հեռանա։ Հայտարարում ենք, որ գործում ենք միայն Սահմանադրության շրջանակում։ Կոչ ենք անում երկրի բոլոր քաղաքացիներին Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունների զրոյացման գործընթաց սկսել։ Սկսում ենք Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները»,-գրել է Կովալկովան։ 

Երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել