Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|
13:16 - 24 օգոստոսի, 2020

Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|

tert.am: Բելառուսում մահացած են գտել 28-ամյա Նիկիտա Կրիվցովին, որը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն:

Ինչպես Onliner.by-ին պատմել է Մինսկի ոստիկանության մամուլի խոսնակ Նատալյա Գանուսևիչը, երիտասարդի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 22-ին, անտառում ծառից կախված վիճակում: 

Կրիվցովի կինը պատմել է, որ չգիտի՝ մասնակցել է նա արդյոք բողոքի ցույցերին և ձերբակալվել է արդյոք:

«Նա օգոստոսի 12-ից դադարել է կապի դուրս գալ, նա անհետացել էր: Իսկ այսօր մեզ զանգահարեցին և ասացին, որ նրան կախված են գտել»,- պատմել է Կրիվցովի կինը:

Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սակայն որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Սերգեյ Կովգանի խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է զոհի ընտանիքին, որ նրա մարմնի վրա տեսանելի բռնության հետքեր չկան:

Կրիվցովի կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել