Նախնական գնահատականով՝ Արմավիրի մարզում նախատեսվում է ունենալ 20 խոշորացված համայնք |hetq.am|
11:12 - 20 հուլիսի, 2019

Նախնական գնահատականով՝ Արմավիրի մարզում նախատեսվում է ունենալ 20 խոշորացված համայնք |hetq.am|

hetq.am։ Համայնքների խոշորացման ծրագիրը չի շրջանցի նաև Արմավիրի մարզը: Համայնքների միավորման արդյունքում, նախնական գնահատականով Արմավիրի մարզում նախատեսվում է 20 խոշորացված համայնք՝ ներկայիս 97-ի փոխարեն: Մարզպետարանի փոխանցմամբ՝ միավորման գործընթացի վերաբերյալ մարզում հանրային լսումներ դեռևս չի իրականացվել:

Փոխարենը հունիսի 21-ին մարզպետարանում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում-քննարկում է եղել մարզի միավորվող համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են համայնքների միավորման նախնական տարբերակները:

Համայնքապետերից մի քանիսը դժգոհություններ ունեին: Անունները չհրապարակելու պայմանով նշեցին, որ միավորվող համայնքների նախնական տարբերակներն ամենևին չեն բխում հայեցակարգից: Օրինակ՝ մարզպետարանը հայտարարում է, որ նոր ձևավորվող համայնքի կենտրոնը պետք է ունենա միավորվող համայնքների համար կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ և անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել