Նոր Սահմանադրությամբ նախագահի և խորհրդարանի լիազորությունները պետք է մեծապես ընդլայնվեն, վարչապետինը՝ կրճատվեն. Դանիել Իոաննիսյան |tert.am|
16:09 - 03 սեպտեմբերի, 2020

Նոր Սահմանադրությամբ նախագահի և խորհրդարանի լիազորությունները պետք է մեծապես ընդլայնվեն, վարչապետինը՝ կրճատվեն. Դանիել Իոաննիսյան |tert.am|

tert.am: Գերագույն դատարանի ստեղծումը Սահմանադրության նախագծի կենտրոնական թեման չէ, ավելի կարևոր թեմաներ կան. մայր օրենքը բոլոր դատավորների համար պետք է լինի մայր փաստաթուղթ, ՍԴ որոշումները չպետք է մնան թղթի վրա, նախևառաջ՝ մյուս դատարանները պետք է կատարեն ՍԴ որոշումները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Դատարանները գիտեն, որ ՍԴ-ն իրենց վերադաս դատական ատյանը չէ, և չեն կատարում ՍԴ որոշումները: Ընդհանուր իրավասության դատարաններն առաջնորդվում են Վճռաբեկ դատարանի ակտերով: Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միացմամբ մենք ձևավորում ենք Գերագույն դատարան: Պետական մարմինները գիտեն, որ դատարանում հայտնվելիս գերակա է Վճռաբեկ, ոչ թե Սահմանադրական դատարանի ակտը»,- ասել է փորձագետը:

Ըստ Իոաննիսյանի՝ առաջարկվող նախագծով քաղաքացին առաջին ատյանի դատարանում կարողանալու է ակտի սահմանադրականության հարց բարձրացնել. «Պետք է անցումային դրույթներով սահմանել, որ դատավորները մի քանի տարի ունենան՝ սահմանադրական իրավունքին ծանոթանալու համար: Գերագույն դատարանի ստեղծման միտքն առաջարկել է ոչ թե «Իմ քայլը», այլ իրավաբան-գիտնականները: Բացի նրանց առաջարկից, եղել է նաև Արդարադատության նախարարության առաջարկը, որը որոշ հարցերում տարբերվում է իրավաբան-գիտնականների պատկերացումներից: Եթե հանձնաժողովն սկսի քաղաքական պատվեր իրականացնել, ես դուրս կգամ դրանից»:

Փորձագետի կարծիքով՝ Գերագույն դատարանի ստեղծման մասին քննարկումները որևէ կապ չունեն ՍԴ թնջուկի հետ. «Չի քննարկվել ՍԴ գործող դատավորների ճակատագիրը: Մենք որևէ հանդիպման ժամանակ հարցին չենք նայել այսօրվա պրիզմայով, ՍԴ-ի գործող վիճակը մտքում ունենալով: Այս քննարկումն սկսվել է դեռևս փետրվարին, ՀԿ սեկտորում՝ 2018-ի դեկտեմբերին: ՍԴ-ն առանձին, սպեցիֆիկ խնդիր չէ, խնդիր է ամբողջ դատական համակարգը»:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել