Թուրքիան հերքում է Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը
 |tert.am|
15:51 - 06 սեպտեմբերի, 2020

Թուրքիան հերքում է Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը |tert.am|

tert.am: Թուրքիայի կողմից Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով սեփական աղբյուրներին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան տանկեր է ուղարկում հարավարևելյան Հաթայ նահանգից  դեպի Հունաստանին սահմանակից Էդիրնե:

Թուրքական աղբյուրը պնդում է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, պարզապես զորավարժություններ են տեղի ունեցել, որոնց շրջանակներում որոշակի ռազմական տեխնիկայի տեղաշարժ է տեղի ունեցել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել