factor.am: Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել անցած շաբաթ կալանավորված լրագրողներին և չեղարկել լրատվամիջոցների այլ աշխատակիցների նկատմամբ կիրառված դատական վերահսկողության միջոցները, գրում է Stockholm center for freedom-ը։
ԵԽ Լրագրողների անվտանգության պլատֆորմը պաշտոնական պատասխան է խնդրել Թուրքիայի կառավարությունից մինչև հուլիսի 30-ը։
Այս կոչը հնչում է ապրիլին երեք լրագրողների կալանավորումից հետո, որոնք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ»։ Թուրքական ոստիկանությունն ապրիլի 23-ին մի շարք համակարգված ռեյդեր էր իրականացրել Ստամբուլում, Անկարայում և հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում, ինչի արդյունքում 9 քուրդ լրագրող է ձերբակալվել։
Լրագրողները ոստիկանությունում պահվել են մինչև ապրիլի 26-ը, երբ վերջապես կարողացել են ցուցմունք տալ։ Ցուցմունքներից հետո Mezopotamya-ի քուրդ լրագրողներ Մեհմեդ Ասլանը և Էսրա Սոլին Դալը, ինչպես նաև մեկ այլ լրագրող՝ Էրդողան Ալայումաթը կալանավորվել են։ Մնացած վեց լրագրողները, որոնք աշխատում են տարբեր քրդական լրատվամիջոցներում, ազատ են արձակվել դատական հսկողության ներքո, ինչը նշանակում է, որ նրանք պետք է պարբերաբար ստուգվեն ոստիկանական բաժանմունքում և նույնպես ենթակա են ճանապարհորդության արգելքի:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ձերբակալությունները և կոչ անելով դադարեցնել քուրդ լրագրողների նկատմամբ պարբերական ոտնձգությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)