Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
 |armenpress.am|
19:55 - 08 մայիսի, 2024

Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի նպատակը եղել է  մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան  միջկառավարական  համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի արդյունքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ալի Ասադովի կողմից արձանագրություն է ստորագրվել:

Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր նամակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել