Պատերազմը երբեք տարբերակ չէ. Ուրուգվայցի պատգամավորի անդրադարձը Ադրբեջանի գործողություններին

 |armenpress.am|
13:32 - 30 սեպտեմբերի, 2020

Պատերազմը երբեք տարբերակ չէ. Ուրուգվայցի պատգամավորի անդրադարձը Ադրբեջանի գործողություններին |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր հարձակման կապակցությամբ մենք խաղաղության կոչ ենք անում հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Պատերազմը երբեք տարբերակ չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել