Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական
առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը
(EBA), հայտարարություն են տարածե;, որով սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան:
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական
առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը
(EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել
թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան:
Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ:
Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած
աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում և երկարատև հեռանկարում ամբողջովին
ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից և դրանք փոխարինել
Ֆրանսիայից և Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով:
Հայկական շուկայում եղած Թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական և Եվրոպական
հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ`
հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների և տնտեսական ապրանքների ընտրանին գնալով լայնանում է:
Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և
համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռընտու պայմաններով, քան թուրքականն է:
Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու և դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առևտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում:
Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր
արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից
արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը Հայաստան:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք- ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց: »
comment.count (0)