ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
20:24 - 19 նոյեմբերի, 2020

ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև, տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում է հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները:

Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ:

Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել