Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Արվեստագիտության թեկնածու, հեղինակ է գիտական աշխատության եւ տասնյակ հոդվածների:

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո), որ հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ պատրաստ ենք աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել: Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը: Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ջուլիանա Գրիգորյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ: Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:
16:56 - 04 հուլիսի, 2022
Առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիից տարհանված գորգերի մասին |1lurer.am|

Առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիից տարհանված գորգերի մասին |1lurer.am|

1lurer.am: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի նմուշներ են փրկվել: Դրանք ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ի՞նչ տարածք պետք է տրամադրվի այդ գորգերի ցուցադրման համար. այս հարցը տվեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին: «Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաև, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել յուրաքանչյուր թանգարանային լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը, դժվար է առաջարկել»,- ասաց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ հիմա քննարկվում է, թե որն է դրանց ցուցադրման լավագույն տեղը: «Որքան գիտեմ, այդ կապակցությամբ որոշակի պայմանավորվածություն կա»,- ասաց նա:
13:36 - 09 փետրվարի, 2022
Փոխնախարարը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում |armenpress.am|

Փոխնախարարը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման կարիք է տեսնում: Խզմալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որով առաջարկվում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները: Խզմալյանը նախ հայտնեց, որ կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: «Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց փոխնախարարը: Անդրադառնալով պատգամավորի առաջ քաշած հարցին, որ տարբեր կարևոր կառույցների շենքերի վրա պետական դրոշներ չկան՝ Խզմալյանն ասաց, որ ավելի վատ դեպքեր կան, երբ դրոշը կա, բայց ավելի լավ կլիներ, եթե չլիներ: «Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու պահանջել, որ դրոշն ամբողջապես փոխվի, դրոշաձողը բարեկարգվի: Այս հարցը պետք է ամենայն խստությամբ, խորությամբ դրվի: Տեսում ենք, որ երբեմն այս երևույթը մտնում է նաև այլ բնագավառներ, օրինակ գեղարվեստական մշակույթի բնագավառ, երբ բեմում ներկայացման ժամանակ ռեժիսորական մի «հանճարեղ» հղացմամբ պետական դրոշը կարող է ուղղակի ոոտնատակ տրվել»,- ասաց փոխնախարը: Նա շեշտեց՝ հանրային այդ վերաբերմունքը պետք է մեկնընդմիշտ հստակ ձևակերպվի և պարտադրվի: Կառավարությունը, սակայն, Աղվան Վարդանյանի նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունի: Կառավարությունն, օրինակ, առաջարկում է հստակ ձևակերպել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:
13:24 - 09 փետրվարի, 2022
Ազգային ժողովը քննարկում է դրոշի առավելագույն հանրայնացմանն ուղղված նախագիծը |1lurer.am|

Ազգային ժողովը քննարկում է դրոշի առավելագույն հանրայնացմանն ուղղված նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների ու երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: ՀՀ-ում, ցավոք, չի ձևավորվել լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին»,- ասաց Վարդանյանը: Առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն: «Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»,- ասաց Վարդանյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ու ստացել դրական եզրակացություն: «Կառավարության դիրքորոշումն օրենսդրական այս փոփոխության նկատմամբ դրական է: Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:  Միաժամանակ Խզմալյանը մի քանի դիտարկումներ մեջբերեց՝ մի մասը՝ տեխնիկական, մյուսը՝ սկզբունքային բնույթի:  «Անհրաժեշտ է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն»,- ասաց Խզմալյանը: 
12:54 - 09 փետրվարի, 2022
ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է մշակութային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է մշակութային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային խմբի անդամներն են ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը: Նշվում է, որ այցի նպատակն է հայ-վրացական մշակութային կապերի խթանումը, ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը: Աշխատանքային այցի շրջանակում նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող  մի շարք հարցեր, և ձեռք են բերվել նախնական  պայմանավորվածություններ հնագիտության, կինոարտադրության, թանգարանային գործի, թատրոնի և մշակութային կրթության ոլորտներում համագործակցության ուղղությամբ: Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու հարևան պետության մշակույթի հետ: «Փոփոխվել են համաշխարհային մարտահրավերները, աշխարհաքաղաքական պայմանները, մշակութային առաջնահերթությունները, և մենք իսկապես կարիք ունենք փոխհամագործակցությամբ լավագույնս ծանոթանալու մեր երկու պետությունների մշակույթին, մշակելու մեխանիզմներ, որոնցով կարող ենք համադրել մեր երկու պետությունների մշակութային քաղաքականությունները»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ որպես համագործակցության մեկնարկ՝ առաջարկվել է համատեղ ջանքերով մասնագիտական, փորձագիտական խմբերի ընդգրկմամբ  բարեկարգել,  նորոգել Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը, խթանել հնագետների միջև համագործակցությունը, կազմակերպել երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությանը վերաբերող համատեղ ցուցադրություններ: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:    
18:21 - 08 դեկտեմբերի, 2021
Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել  ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: «Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով նախարարը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային  քառյակը: «Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:30 - 11 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով: Խզմալյանը հիշեցրեց՝ երբ նոր էր ստանձնել փոխնախարարի պարտականությունները, խոստացել է, որ որևէ հարց գաղտնի չի լուծվելու կամ կարգավորվելու, և որևէ հարց իր սենյակի պատերի ներսում չի որոշվելու, այսինքն՝  մինչև ՀՀ կառավարության այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնելը ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված են լինելու այդ մասին: «Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ վերջերս նախարարություն հրավիրեցի մասնագետների, երկու թատրոնների տնօրեններին և խնդրեցի՝ նրանք կոլեկտիվներին փոխանցեն՝ կա դիրքորոշում այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական անձնակազմը պետք է միանա Պարոնյանի թատրոնի ստեղծագործական անձնակազմին երկու հիմնական պատճառով: Առաջինը մասնագիտական է: Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին՝ խոսել երաժշտական թատրոնի մասին առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր կանոնադրական խնդիրները շատ ավելի լիարժեք կիրականացնի Պարոնյանի թատրոնի բազայի հիման վրա»,-շեշտեց Խզմալյանը: Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Անդրադառնալով հաջորդ պատճառին՝ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան պետական կարգավիճակ ունեցող բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք բառացիորեն փողոցում են, դեգերում են մի տեղից մյուսը: «Կարող եք գնալ և տեսնել, թե «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթն ինչ պայմաններում է աշխատում: Փորձերն անցկացնում են Ֆիլհարմոնիկի նկուղներում, կամ Հայաստանի պարի պետական անսամբլը: Այդպես թվարկելով՝ կարող ենք առաջ գնալ և այս ամենի գագաթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացարձակ փողոցում լինելու հանգամանքն է: Ամեն օր ես զբաղվում եմ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի խնդիրը կարգավորելով. խնդրում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբին, օպերային թատրոնին, կոնսերվատորիային, որ այսօր մեր ամենաստեղծարար, ակտիվ գործող, պետական կարգավիճակ ունեցող Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա իր փորձերի շարունակականությունն ապահովել: Գիտեք, թե ինչ տնտեսական վիճակ է. պետությունն առաջիկա տարիներին չի ունենալու այնքան ռեսուրս, որ կարողանա նոր համերգասրահ կառուցել և հոգալ Սիմֆոնիկ նվագախմբի խնդիրը, լուծել պարային համույթների հարցը և այլն: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ևս իր տարածքը չունի ու վարձակալում է: Մենք պետք է գնանք եղած ռեսուրսների օպտիմալ և ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհով»,-ընդգծեց նա: Խզմալյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, երբ մի ստեղծագործական կազմը միանում է մեկ այլ ստեղծագործական կազմի: «21-րդ դարում խոսել այն մասին, որ թատրոնը մեր տունն է, տաճար է, սրբավայր է և այլն, ծիծաղելի է: Սրանք անախրոնիկ դատողություններ են, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է հասկանա, որ ինքը ծառայություններ է մատուցում պետությանը և աշխատավարձ է ստանում  դրա համար:  Կարծում եմ՝ հին, 19-րդ դարի տերմինաբանությամբ այլևս պետք չէ խոսել թատրոնի մասին: Մենք պետք է կարողանանք տրամաբանված կարգավորել հարցը, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա շարունակել իր ամենօրյա փորձերը, տաղանդավոր մարդիկ չմնան դրսում, այսինքն՝ մենք կրճատման ու բյուջեի հարց չենք լուծում, հակառակը՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում պրոֆեսիոնալ գործունեության համար և գնալու ենք այդ քայլին՝ անկախ այդ խմբերի արձագանքներից ու քմահաճույքից, որովհետև վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,-հավաստիացրեց փոխնախարարը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:49 - 09 հուլիսի, 2021
Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը: Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են: Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը: Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով: «Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական  հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը: Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը: Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է  այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել: Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական  կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
12:33 - 24 մայիսի, 2021
Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:   Ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասաց. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»: Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրեց, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե իբր ես արգելել եմ ներկայացումը, ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը: Նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,-ընդգծեց Խզմալյանը: Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով մենք հասկանում ենք ամենաստոր  հայհոյախոսությունը, արվեստի և մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը  ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել, և այդ ամենը դա չի խանգարում, որ իրենք լրագրողների հետ հանդիպեն հենց օպերային թատրոնի շենքում (ապրիլի 26-ին այնտեղ մամուլի ասուլիս էր հրավիրվել): «Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
13:41 - 26 ապրիլի, 2021
Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մարդկանց կյանքում դրական դերակատարում կարող է ունենալ արվեստը: Խզմալյանի հավաստիացմամբ՝ թատրոնները պետք է խաղացանկերը համալրեն նոր ներկայացումներով, որոնք կբարձրացնեն հասարակության պատասխանատվության զգացումը, ապրելու կամքը: Նախարարի տեղակալն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են թատրոնների տնօրենների հետ՝ հասկանալու ստեղծագործական ծրագրերն ու մոտեցումները: «Մենք ունենք դեռևս չսպիացած վերքեր, մենք ունենք որոշակի անկումային տրամադրություն, ողբերգություն ենք ապրել: Երբ ողբերգական տրամադրությունների իրական, լուրջ պատճառներ կան, շատ կարևոր է, որ արվեստը գա, օգնի, դառնա հենարան մարդու համար, որ վերջինս չխորտակվի սեփական ողբերգության և սեփական ապրումների մեջ: Այդ իսկ պատճառով թեմատիկ ընտրության հարցում թատրոնները պետք է շատ զգույշ լինեն: Պատերազմին անդրադառնալը վաղ է. չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով: Մենք դեռ պետք է վերապրենք պատերազմը, անցնենք այդ էմոցիոնալ վայրիվերումները, որում այսօր ենք»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ արվեստագետի, մշակութային գործչի առաքելությունն այսօր դրական տրամադրվածություն ստեղծելու, ապրելու ցանկության, կամքի կենտրոնացման, պատասխանատվության բարձրացման հարցում շատ ավելի մեծ է, քան երբևէ: Ըստ Խզմալյանի՝ եթե մենք այս կարևորագույն առաքելությունը մի կողմ դնենք և խոսենք պատերազմի, պատերազմի զոհերի մասին, չենք կարող մրցակցել կյանքի հետ, քանի որ այն շատ ավելի զորեղ է և շատ ավելի բան ունի ասելու մարդուն, քան կարող է ասել արվեստը: «Այսօր արվեստը պետք է հակադրվի կյանքին, պետք է  չենթարկվի կյանքի թելադրանքին և կյանքի ողբերգականությանը: Այն պետք է մարդուն ապրելու հնարավորություն տա: Ոլորտի պատասխանատուները պետք է մտածեն այս մասին: Եթե մենք չկարողանանք բալանսավորել հանրային տրամադրությունները, դրանով խթանելու ենք արտագաղթը, խթանելու ենք  հարբեցողությունը, թմրամոլությունը, մեկուսացումը, քաղաքացու ապասոցիալականացումը: Արվեստը պետք է գա օգնելու մարդուն դուրս գալու իսկապես պատմական բարդագույն իրավիճակից»,-ընդգծեց փոխնախարարը: Խոսելով թատրոնների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Խզմալյանը նշեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչպես է պատկերացնում արվեստում արդյունավետության չափելի ցուցանիշները: Խզմալյանն առաջարկում է մի քանի կետի վրա ուշադրություն դարձնել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:03 - 16 ապրիլի, 2021
ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս առաջնահերթություն կտա մշակութային այն ծրագրերին, որոնք մասամբ կամ ամբողջապես կանցկացվեն սահմանամերձ համայնքներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021-ի մարտին, և դիմողների աննախադեպ ակտիվություն է նկատվում: «Ժամանակակից արվեստի բաժնում հայտերը միշտ ավելի շատ են եղել, քան մշակութային ժառանգության բաժնում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 250-ից ավելի հայտ: Այժմ ուսումնասիրում ենք հայտերն ըստ առաջնահերթությունների, ըստ պետական քաղաքականության և այն ճգնաժամային ծրագրի, որը մշակել ենք «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ»,- ասաց Խզմալյանն ու հիշեցրեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում արտասահմանից Հայաստան եկած երիտասարդները լծվում են պետական աշխատանքին: Նրանք ուսումնասիրություն են կատարել՝ հասկանալու համար, թե պատերազմներից հետո ինչ խնդիրներ են ծագում այս կամ այն երկրում, փորձել են հասկանալ, թե հատկապես եվրոպական երկրներն ինչպես են լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում բոլոր քաղաքակիրթ երկրներն ավելացնում են մշակույթի բյուջեն, մեծացնում  մշակույթի տեղն ու դերը, և մշակույթը դառնում է ճգնաժամի հաղթահարման հզոր գործիք: Բարեբախտաբար, մշակույթի ոլորտում ֆինանսական կրճատումների հետ կապված մեր մտավախությունները չիրականացան: Բյուջեով հաստատված գումարներից բացի, կառավարության հետ քննարկում ենք այն միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել այլ միջոցներից: Խոսքը վերաբերում է նաև հոբելյաններին. տարին հարուստ է  հոբելյաններով՝ Միրզոյան, Բաբաջանյան, Խուդոյան, Բեկնազարյան, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակ և այլն»,- հիշեցրեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ պետք է լինեն ոչ միայն հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, այլև հանրային տրամադրությունների փոխակերպման, դրական տրամադրություն ներարկելու և որոշակիորեն կյանքն աշխուժացնելու, լավատեսություն առաջացնելու նպատակով իրականացվող նախաձեռնություններ: Դրամաշնորհների տրամադրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:Անժելա Համբարձումյան
12:42 - 15 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև, տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում է հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները: Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:
20:24 - 19 նոյեմբերի, 2020
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ |armenpress.am|

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ |armenpress.am|

armenpress.am: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: Միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը: Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
21:43 - 26 սեպտեմբերի, 2020
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը   |armenpress.am|

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը |armenpress.am|

armenpress.am: Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:
15:49 - 25 սեպտեմբերի, 2020