Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը
15:58 - 27 մայիսի, 2025

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: 

Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում  կհաստատվի Ֆրանկո­ֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից:

«Մենք ուրախ կլինենք 2027 թվականի հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում»,- նշվում է փաստա­թղթում՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրին համաժողովը հյուրընկալելու առաջարկի համար: 

2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել