24news.am: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռ սբ. Էջմիածնում»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։
comment.count (0)