Ալբանիայում 3 օր է՝ շարունակվում են ցույցերն ու անկարգությունները |azatutyun.am|
15:07 - 12 դեկտեմբերի, 2020

Ալբանիայում 3 օր է՝ շարունակվում են ցույցերն ու անկարգությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ալբանիայում արդեն երեք օր է՝ շարունակվում են անկարգությունները։ Անցած գիշերը ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրանետ մեքենա ու արցունքաբեր գազ է կիրառել։

Ցույցերը սկսվել էին, երբ Տիրանայում ոստիկանների կրակոցներից մի երիտասարդ էր սպանվել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված պարետային ժամի ընթացքում, դեկտեմբերի 8-ի գիշերը հերթապահող ոստիկանների կրակից սպանվել է 25-ամյա Կլոդիան Ռաշը։

Ոստիկանությունը նախ ասել էր, թե Ռաշան կանգ առնելու հրահանգին չի ենթարկվել, և նա զինված էր, բայց հետո խոստովանել են, որ երիտասարդն անզեն էր։ Ոստիկանությունը ընդունել է, որ իրենց կողմից անհամաչափ ուժ է կիրառվել։

Միջադեպի հաջորդ օրը բողոքի բուռն ցույցեր են սկսվել։ Դեկտեմբերի 9-ի բախումների հետևանքով 9-ը ոստիկան է վիրավորվել։ Ալբանիայի ներքին գործերի նախարար Սանդեր Լեշաջը հրաժարական է տվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել