Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |azatutyun.am|
13:50 - 16 դեկտեմբերի, 2020

Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովը երեկ դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները։

Ըստ ԱԺ հաղորդագրության, Ազգային ժողովը հիմք է ընդունել պատգամավորի՝ հրաժարականի մասին դիմումը։

Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։

Նշենք, որ այսօր սպասվում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրաժարականը։ Թե ով կլինի հաջորդ մարզպետը, Ղուկասյանը անուններ չի նշում։

Խաչատրյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մարզպետ դառնալու հավանականությունը. «Քննարկումը տեղի է ունեցել, որ ես պիտի անցնեմ գործադիրում, գործադիրում որտեղ, մի քանի տարբերակներ ենք քննարկել, թույլ տվեք` փակագծերը չբացեմ, մոտ օրերս կիմանաք»: Ճշտմանը` ամեն դեպքում որևէ տեղ պաշտոն ստանալո՞ւ է առաջիկայում, պատասխանել է` այո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել