Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|
12:52 - 18 դեկտեմբերի, 2020

Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի տարբեր համայնքներում այսօր կրկին բողոքի ակցիաներ են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Այս պահին նրանք փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը և պահանջում են հստակություն` որտե՞ղ են տղաները, գերությա՞ն, թե շրջափակման մեջ են, կա՞ արդյոք կապ հակառակորդի հետ, և ինչ վիճակում են հայ զինվորականները:

Այս հարցադրումներն  արդեն 4-րդ օրն է արվում են Շիրակի մարզի պատասխանատուներին, սակայն հստակ տեղեկություններ, վերջիններս տրամադրել չեն կարող, քանի որ դրանց չեն տիրապետում:

Ըստ տեղեկությունների՝ նրանք  դեկտեմբերի 15-ին գերի են ընկել հենց Խծաբերդի հատվածում:

Լարված վերջին հանդիպումը Շիրակի մարզպետարանում տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել