Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Հրապարակում մարդկանց հավաքվելու հետ մեկտեղ երիտասարդները քայլերթ էին անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ շարժվելով Հանրապետության հրապարակ։
Հանրահավաքը մեկնարկեց Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո, ապա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աղոթք հնչեցրեց։
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել էր պատարագի, որից հետո հայտարարել էր, որ այսօր շատ կարեւոր ուղերձներ են հնչելու հանրահավաքին:
comment.count (0)