Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, որոնց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել. ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանենք. Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |tert.am|
19:12 - 09 հունվարի, 2021

Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, որոնց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել. ԳՇ պետի հետ հանդիպումից հետո հայտարարություն կանենք. Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրոների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախարարին հայտնել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ: 

Մանուկյանը նաև հայտնեց, որ հանդիպում ունեն ԳՇ պետի հետ: «Այդ բոլոր հանդիպումները մենք կամփոփենք և հայտարարություն կանենք։ Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ, դրանց մի մասը բավարարել է, մի մասը՝ կիսատ մնացել։ Մյուս հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացնեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել