Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից |1lurer.am|
14:49 - 11 հունվարի, 2021

Իրանն արգելում է Covid-19-ի պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից |1lurer.am|

1lurer.am: Օտարերկրյա ընկերություններին թույլ չի տրվի Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին: Ավելի վաղ երկրի գերագույն ղեկավարն արգելել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ ասելով, որ դրանք «բոլորովին անվստահելի են»: Այս մասին հայտնում է france24-ը:

«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռոհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ:

«Մեր ժողովուրդը չի լինի փորձարկման օբյեկտ՝ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների համար»,- հավելել է Ռոհանին: «Մենք ձեռք կբերենք օտարերկրյա անվտանգ պատվաստանյութեր»:

Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդի արգելքին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը շեշտել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս կոչեր է արել «չքաղաքականացնել վիրուսը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել