Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով

 |armenpress.am|
19:26 - 12 հունվարի, 2021

Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով: Այդ մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Հունվարի առաջին շաբաթում ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը: Դրանից հետո այն շարունակել է աճել. միայն վերջին 72 ժամում Telegram-ին են միացել 25 մլն նոր օգտատերեր: Այդ նոր օգտատերերը միացել են ամբողջ աշխարհից՝ 38 տոկոսը՝ Ասիայից, 27 տոկոսը՝ Եվրոպայից, 21 տոկոսը՝ Լատինական Ամերիկայից և 8 տոկոսը՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»,- գրել է Դուրովը իր միկրոբլոգում:     

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել