armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Լևոն Գրիգորյանի նախագահությամբ այսօր հետաձգվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:
Այս մասին հայտնեց Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Ըստ նրա՝ նիստը հետաձգվել է նախկին ոստիկանապետի առողջական վիճակով պայմանավորված:
Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով), Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման, իսկ Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:
comment.count (0)