armtimes.com: Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հարցին, թե ինչ գործի շրջանակներում է ազատամարտիկը ձերբակալվել՝ ԱԱԾ-ից չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ մեր զրույցում տեղեկացրել էր, որ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:
comment.count (0)