armtimes.com: Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել, այս պահին ԱԱԾ-ում է: Այդ մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Վերջինս հավելեց, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի լրացուցիչ:
Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան՝ Բադասյանն ասաց.
«Տարբեր, ընդհուպ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք...այո զենքի միջոցվով նաեւ...այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում, եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)