Վահան Բադասյան

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել
 |1lurer.am|

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: «Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով: Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ. Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական և հիմնավոր որոշման մեջ, ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաև՝ օրենքով սահմանված կալանավորման ՄԻ ՔԱՆԻ հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաև վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ:   Ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Վ. Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:   Այսուհանդերձ՝ ելնելով նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Վ. Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:
19:44 - 10 փետրվարի, 2021
Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը այցելել են Վահան Բադասյանին

Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը այցելել են Վահան Բադասյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանը հանդիպել են ԱԱԾ մեկուսարանում պահվող Վահան Բադասյանին։ Այցի մասին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է հետևյալը․ «Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում  դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։ Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։ Երեւի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։ Ես եւ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները,  ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆիա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց  այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ  չպիտի լիներ։ Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, եւ վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։ Վահանը մարտին պետք է ենթարկվի եւս մեկ բարդ վիրահատության եւ նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին  ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է եւ ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»։
16:14 - 10 փետրվարի, 2021
Վահան Բադասյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի մեջ. կալանքի հարցը կքննվի այսօր |armtimes.com|

Վահան Բադասյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի մեջ. կալանքի հարցը կքննվի այսօր |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում կքննվի Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության քննարկումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար:  Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: 301 հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղված հրապարակային կոչերին, այն նախատեսում է առավելագույնը 3 տարի ազատազրկում:  Պապիկյանն ասաց, որ Վահան Բադասյանի հետ խոսել է, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
12:42 - 29 հունվարի, 2021
Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին. Սասնա ծռեր

Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին. Սասնա ծռեր

Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է բռնության ու հալածանքի ջղաձիգ քայլերով երկարաձգել իր կառավարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին։ Ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել։ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ՝ հնարավորություն ստեղծելով երկիրը դուրս բերելու իր իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: 
11:59 - 29 հունվարի, 2021
«Եռաբլուրում» զենքով վարչապետին հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն ԱԱԾ է բերման ենթարկվել |armtimes.com|

«Եռաբլուրում» զենքով վարչապետին հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն ԱԱԾ է բերման ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել, այս պահին ԱԱԾ-ում է: Այդ մասին հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս հավելեց, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի լրացուցիչ: Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան՝ Բադասյանն ասաց.  «Տարբեր, ընդհուպ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք...այո զենքի միջոցվով նաեւ...այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում, եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:
16:32 - 28 հունվարի, 2021
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020