Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար:
armtimes.com: Այսօր՝ ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում կքննվի Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության քննարկումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար:
Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
301 հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղված հրապարակային կոչերին, այն նախատեսում է առավելագույնը 3 տարի ազատազրկում:
Պապիկյանն ասաց, որ Վահան Բադասյանի հետ խոսել է, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)