Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց |armenpress.am|
15:17 - 08 փետրվարի, 2021

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

 

«Մենք եկել ենք, ուզում ենք տեսնել Օնիկ Գասպարյանին»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայր Կարինե Ղազարյանը՝ նշելով, որ որդու հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 14-ին ու մինչ օրս նրանից լուր չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել