Անվտանգության մյունխենյան համաժողովն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով. միջոցառմանն առաջին անգամ կմասնակցի ԱՄՆ նախագահը |tert.am|
09:21 - 12 փետրվարի, 2021

Անվտանգության մյունխենյան համաժողովն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով. միջոցառմանն առաջին անգամ կմասնակցի ԱՄՆ նախագահը |tert.am|

tert.am: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովը 2021-ին կանցկացվի առցանց ձևաչափով և տեղի կունենա փետրվարի 19-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերամանկան աղբյուրին:

Նշվում է, որ համաժողովին իր մասնակցությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին տեղեկացրել է հեղինակավոր համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Մյունխենյան միջազգային համաժողովի գոյության մոտ 60-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ նախագահը ոչ մի անգամ չի մասնակցել միջոցառմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ինքը Բայդենը երեք անգամ այցելել է համաժողովին փոխնախագահի պաշտոնում գտնվելիս, ինչպես նաև մեկ անգամ 2019-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել