ՏՀԶԿ-ն բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը |hetq.am|
22:07 - 09 մարտի, 2021

ՏՀԶԿ-ն բարելավել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը |hetq.am|

hetq.am: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն ակնկալում է, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6 %-ով։ Այդ տվյալները ներառված են ՏՀԶԿ նոր կանխատեսման մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ մարտի 9-ին։ Ցուցանիշը 1,4 %-ով ավելին է, քան նախորդ կանխատեսման մեջ։ Փաստաթղթի մեջ նշվում է, որ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 4 %-ով։ 

ՏՀԶԿ փորձագետները նշել են, որ համաշխարհային տնտեսության հեռանկարները զգալիորեն բարելավվել են COVID-19-ի դեմ բնակչության պատվաստման արդյունավետ արշավների և որոշ երկրներում ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցների հատկացման շնորհիվ։ Նրանք ակնկալում են, որ նախաճգնաժամային մակարդակին հնարավոր կլինի հասնել արդեն 2021 թվականի կեսերին։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել