Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար
21:04 - 12 մարտի, 2021

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության   «Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է․
 
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Տաթև-Աղվանի և Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
 
Վանաձորի, Դիլիջանի, Արագածի, Ստեփանավանի, Սևանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
 
 
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Բքի պատճառով Կարախաչ-Լուսաշող ճանապարհահատվածը, Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Ապարանի, Սևանի (Ծովագյուղից մինչև Շորժա) տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում բուք է։
 
Գավառի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել