tert.am: Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9299 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, վարակման դեպքերի թիվը 3.46 տոկոսով ավելի քիչ է նախօրեին արձանագրված ցուցանիշից (9632):
Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4 456 869 մարդ: Այս ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է ողջ աշխարհում, զիջում է ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին:
Վերջին 24 ժամում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 371 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 95 030-ի:
comment.count (0)