Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները
11:31 - 01 մայիսի, 2024

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

«Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։

Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել