ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ
 |1lurer.am|
20:01 - 22 մարտի, 2021

ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնության է եկել Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Սա պատժամիջոցների առաջին փաթեթն է վերջին 30 տարվա ընթացքում՝ գրում է Deutsche Welle-ն:

Եվրամիությունը Պեկինին զենք մատակարարելու արգելքը հաստատել էր 1989 թվականին, երբ Չինաստանի իշխանությունները ճնշեցին բողոքի ցույցերը Պեկինի Տիանանմեն հրապարակում:

Բրյուսելը իր այս քայլը կապում է ույղուրների և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների հետ: Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված են չորս ֆիզիկական և մեկ իրավաբանական անձինք: ԵՄ-ում նրանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը Եվրամիություն արգելված է:

Պեկինը «կոշտ ձեռքով» կիրականացնի պատասխան միջոցառումներ Բրյուսելի դեմ: ԵՄ անունից որոշումը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը. «Սա շատ կարևոր քայլ է, որն ապացուցում է մեր նվիրվածությունը Չինաստանի հարցում ընտրված կուրսին:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն ույղուր և այլ մահմեդական փոքրամասնություններ գտնվում են այսպես կոչված «վերադաստիարակման ճամբարներում», որտեղ նրանք ստիպված են հրաժարվել իրենց դավանանքից, մշակույթից և լեզվից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել