«Գազպրոմ»-ը խոստացել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտել 2021 թվականին |tert.am|
14:08 - 26 մարտի, 2021

«Գազպրոմ»-ը խոստացել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտել 2021 թվականին |tert.am|

tert.am: Գազ արտահանող երկրների հետ համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վիկտոր Զուբկովը հայտարարել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Զուբկովի խոսքերով` աշխատանքները կատարված են 90-92%-ով: Նա նաև խոստացել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի լինի:

«Աշխատանքն ակտիվորեն շարունակվում է, շատ քիչ է մնացել, միանշանակ, այս տարի այն անպայման կավարտվի: Ցավալի է կորցրած ժամանակը, բայց այդպես է ստացվել»,-ասել է Զուբկովը Բեռլինում լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագրի վերանայում չի նախատեսվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել