Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում կատարվել են փորձնական ասֆալտապատման աշխատանքներ
20:55 - 08 ապրիլի, 2021

Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում կատարվել են փորձնական ասֆալտապատման աշխատանքներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նա հայտնել է, որ որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել