panarmenian.net: Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, նույնպես կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից:
Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կարգավորումը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ծառայության ավարտից հետո են զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական խնդիրներ ձեռք բերել, սակայն հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կապահովի այս խմբերում ներգրավված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:
comment.count (0)