Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի և՛ պաշտոնական էջ, և՛ բոլոր հաղորդակցման միջոցներով, եթե նման [սահմանին կրակոցների] դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է հանրությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի ապատասխան՝ ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Դիտարկմանը, որ նման դեպք եղել է, երբ ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել, Սարգսյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ օպերատվիության փոքր խնդիր է եղել։ Նա վստահեցրեց, որ վերջին ժամանակաշրջանում նման խնդիր չունեն։
comment.count (0)