ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Այն մասին հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը»,- ասաց Ղազարյանը:
Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ:
comment.count (0)