Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|
13:30 - 03 մայիսի, 2021

Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստել է 4 գործոն: Այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև:

Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ 44-օրյա պատերազմը և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել