Կառավարության շենքի դիմաց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները առավոտից բողոքի ակցիա են անում։
Մասնակիցները պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Կոնստանտին Օրբելյանին։
Ցուցարարներին է մոտեցել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում է կայացվել, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս պահին հանդիպումն ընթանում է։
comment.count (0)