Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով:
Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։
Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում գրանցված ակտիվությունը լավ հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում առկա ներուժի օգտագործման և արդյունավետ համագործակցության զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Մաղթում եմ Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություն և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»։
comment.count (0)