armenpress.am: «Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասաց Հարությունյանը:
«Կրթվելը նորաձև է» շարժումը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Շարժումը նպատակ ունի խթանել շարունակ կրթվելու մշակույթը և ստեղծել ինքնազարգացման նոր հնարավորություններ:
comment.count (0)