Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
comment.count (0)