Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ:
Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։
Մաղթում եմ մեր երկրներին և ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)