Սոցցանցերում, լրատվամիջոցներում արվող մանիպուլյացիաները պետք է կոշտ հակահարված ստանան․ Վարչապետը դիմել է ԱԱԾ պետին
08:01 - 04 ապրիլի, 2019

Սոցցանցերում, լրատվամիջոցներում արվող մանիպուլյացիաները պետք է կոշտ հակահարված ստանան․ Վարչապետը դիմել է ԱԱԾ պետին

«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ:

Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու, որ մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն: Այս մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևե կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը,- այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել