ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|
19:16 - 05 հունիսի, 2021

ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|

hetq.am: Ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը արտաքին անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:

«Այդ խնդրի լուծման համար մենք մի քանի գործիք պետք է կիրառենք, առաջինը` մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը` բանակի բարեփոխումները` Հայաստանում ստեղծելով պրոֆեսիոնալ բանակ: Նաև մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է, որքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս ընդգծեց` պրոֆեսիոնալ բանակ ասելով նկատի չունի պայմանագրային ծառայությունը, որտեղ զինծառայողը 15 օր մարտական ծառայություն է իրականացնում, մյուս 15 օրը երթուղային տաքսի վարում, այլ ծառայություն, որտեղ զինծառայողը ամիսը 30 օր, շաբաթը 7 օր և օրը 24 ժամ զինվոր է և մտածում է միայն մարտական պատրաստվածությունը բարձրացնելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` որքան էլ դժվար լինի, այդ փոփոխություններն իրականացնելու են:

Փաշինյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթին:

«Ուզում եմ արձանագրենք հետևյալը` ՀՀ կառավարությունը միջազգային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել